bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 39
Psalms 39
armenian-2018
1
Ես ասացի. «Իմ ճանապարհները պահեմ լեզվով մեղանչելուց. սանձ դնեմ իմ բերանին, քանի դեռ ամբարիշտն իմ առջևում է»։
2
Բերանս փակեցի պապանձվելով. բարի բանից էլ լուռ մնացի, և ցավս շատ գրգռվեց։
3
Սիրտս տաքացավ իմ մեջ. մտածելիս կրակ էր վառվում ինձանում, և ես խոսեցի իմ լեզվով։
4
Տե՛ր, ինձ ցո՛ւյց տուր իմ վախճանը և իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն. թող որ իմանամ, թե ինչպես անցավոր եմ ես։
5
Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ. որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։
6
Իրապես ստվերի պես է ման գալիս մարդը. զուր տեղն է հոգս քաշում. հավաքում է և չգիտի, թե ով պիտի վերցնի այն։
7
Եվ հիմա ինչի՞ սպասեմ, ո՜վ Տեր, իմ հույսը քեզ վրա է։
8
Փրկի՛ր ինձ իմ բոլոր անօրենություններից. հիմարի նախատինք մի՛ դարձրու ինձ։
9
Ես լուռ եմ մնում, չեմ բացում իմ բերանը, որովհետև այդ դու ես արել։
10
Քո պատուհասը հեռացրո՛ւ ինձնից. ես խորտակվել եմ քո ձեռքի զարկելուց։
11
Երբ հանդիմանությամբ մարդուն խրատում ես իր անօրենությունների համար, ապա ոչնչացնում ես նրա գեղեցկությունը, ինչպես ցեցը. հիրավի, ունայն է ամեն մարդ։ (Սելա)։
12
Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին. լուռ մի՛ մնա իմ արտասուքի դեմ, որովհետև ես պանդուխտ եմ քո առաջ և հյուր, ինչպես իմ բոլոր նախահայրերը։
13
Թո՛ւյլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել և ոչնչացել։
← Chapter 38
Chapter 40 →