bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 37
Psalms 37
armenian-2018
1
Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին,
2
Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։
3
Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։
4
Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։
5
Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։
6
Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։
7
Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։
8
Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես,
9
Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։
10
Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։
11
Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։
12
Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։
13
Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։
14
Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։
15
Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։
16
Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։
17
Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։
18
Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։
19
Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։
20
Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։
21
Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։
22
Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։
23
Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։
24
Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։
25
Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։
26
Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։
27
Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։
28
Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։
29
Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։
30
Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։
31
Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։
32
Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։
33
Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։
34
Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։
35
Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։
36
Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։
37
Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։
38
Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։
39
Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։
40
Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։
← Chapter 36
Chapter 38 →