bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 149
Psalms 149
armenian-2018
1
Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։
2
Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։
3
Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։
4
Որովհետև Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ։
5
Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։
6
Թող Աստծու գովասանքը լինի նրանց բերանում, և երկսայրի սուրը՝ նրանց ձեռքին,
7
Որպեսզի վրեժխնդիր լինեն հեթանոսներից և պատժեն ազգերին.
8
Որպեսզի նրանց թագավորներին կապեն շղթաներով և նրանց իշխաններին՝ երկաթե ոտնակապերով.
9
Որպեսզի նրանց համար գրված դատավճիռը կատարեն. ահա սա է նրա բոլոր սրբերի փառքը։ Ալելուիա՜։
← Chapter 148
Chapter 150 →