bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 147
Psalms 147
armenian-2018
1
Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։
2
Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։
3
Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։
4
Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։
5
Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։
6
Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։
7
Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն,
8
Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում.
9
Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։
10
Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։
11
Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։
12
Ո՛վ Երուսաղեմ, գովի՛ր Տիրոջը. օրհներգի՛ր քո Աստծուն, ո՛վ Սիոն.
13
Որովհետև նա ամրացնում է քո դռների նիգերը և օրհնում է քո որդիներին քո մեջ։
14
Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին և ընտիր ցորենով կշտացնում է քեզ։
15
Նա իր հրամանը ուղարկում է երկիր, և նրա խոսքը վազում է իսկույն։
16
Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի պես։
17
Նա իր սառույցն է ուղարկում կտորտանքների պես. ո՞վ կարող է կանգնել նրա ցրտի առջև։
18
Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում է նրանց. փչել է տալիս իր քամին, և ջրեր են վազում։
19
Նա իր խոսքը պատմում է Հակոբին, իր հրամաններն ու իրավունքները՝ Իսրայելին։
20
Ոչ մի ազգի համար այսպես չարեց, և նրանք չեն ճանաչում նրա դատաստանները։ Ալելուիա՜։
← Chapter 146
Chapter 148 →