bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 144
Psalms 144
armenian-2018
1
Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։
2
Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնակա՛ն և փրկի՛չ, իմ պահապա՛ն. ես հույսս դրել եմ նրա վրա, որ իմ ժողովրդին հնազանդեցնում է ինձ։
3
Տե՛ր, ի՞նչ է մարդը, որ նրան ճանաչես, և մարդու որդին, որ նրան ուշադրություն դարձնես։
4
Մարդը նման է ունայնության. նրա օրերն անցնող ստվերի պես են։
5
Տե՛ր, խոնարհեցրո՛ւ երկինքդ և իջի՛ր. մոտեցի՛ր սարերին, և նրանք կծխան։
6
Փայլատակի՛ր կայծակով և ցրի՛ր նրանց. ուղարկի՛ր նետերդ և խռովեցրո՛ւ նրանց։
7
Ձեռքդ մեկնի՛ր բարձրից և ազատի՛ր ինձ. և փրկի՛ր ինձ հորդառատ ջրերից և օտար մարդկանց ձեռքից,
8
Որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության մեջ է։
9
Ո՜վ Աստված, նոր օրհնություն պիտի երգեմ քեզ, տասլարանի տավղով սաղմոս պիտի ասեմ քեզ,
10
Որ փրկություն ես տալիս թագավորներին և չար սրից փրկում ես քո Դավիթ ծառային։
11
Ազատի՛ր ինձ և փրկի՛ր ինձ օտար որդիների ձեռքից, որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության աջ է.
12
Որպեսզի մեր որդիները տղայությունից մեծանան նորատունկ ծառերի պես, և մեր աղջիկները՝ պալատների քանդակված սյուների պես.
13
Որպեսզի մեր շտեմարանները լիքը լինեն և զանազան կերակուր բխեն, մեր ոչխարները հազարներ և տասը հազարներ լինեն մեր արտերում.
14
Որպեսզի մեր եզները պարարտ լինեն, ախտ ու կորուստ չլինի, ոչ էլ աղաղակ՝ մեր հրապարակներում։
15
Երանի՜ այն ժողովրդին, որ իր վիճակն այսպես է. երանի՜ այն ժողովրդին, որ իր Աստվածը Տերն է։
← Chapter 143
Chapter 145 →