bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 140
Psalms 140
armenian-2018
1
Տե՛ր, ազատի՛ր ինձ չար մարդուց, պահի՛ր ինձ բռնակալ մարդուց,
2
Որոնք չար բաներ են մտածում իրենց սրտում և կռիվներ են հարուցում ամեն օր։
3
Իրենց լեզուները սրում են օձի նման. իժի թույն կա նրանց շրթունքների տակ։ (Սելա)։
4
Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։
5
Ամբարտավաններն ինձ համար որոգայթ և պարաններ թաքցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհին, ցանցեր դրեցին ինձ համար։ (Սելա)։
6
Ես ասացի Տիրոջը. «Դու ես իմ Աստվածը». Տե՛ր, լսի՛ր իմ աղաչանքի ձայնը։
7
Ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ փրկության զորությունը, կռվի օրը դու հովանի ես իմ գլխին։
8
Տե՛ր, ամբարիշտին մի՛ տուր նրա ցանկությունը, մի՛ հաջողիր նրա չար մտադրությունը. նրանք կբարձրանան։ (Սելա)։
9
Ինձ պաշարողների գլուխը պիտի իրենց շրթունքների անիրավությունը ծածկի։
10
Թող այրող ածուխներ ընկնեն նրանց վրա. թող նա կրակը գցի նրանց, խոր հորերի մեջ, որ բնավ ոտքի չկանգնեն։
11
Չարախոս մարդը չպիտի հաստատվի երկրի վրա. չարիքը պիտի որսա բռնակալ մարդուն, մինչև որ կործանվի։
12
Գիտեմ, որ Տերը արդար դատաստան պիտի անի խեղճի համար և իրավունք՝ աղքատների համար։
13
Հիրավի, արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, և ուղիղները պիտի բնակվեն քո առջև։
← Chapter 139
Chapter 141 →