bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 132
Psalms 132
armenian-2018
1
Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա բոլոր նեղությունները.
2
Որ երդվեց Տիրոջը և ուխտ դրեց Հակոբի Զորավորի հետ՝
3
Ասելով. «Տանս հարկի տակ չեմ մտնի և իմ գցած անկողնու վրա չեմ ելնի,
4
Իմ աչքերին քուն չեմ տա և ոչ էլ իմ արտևանունքներին՝ նինջ,
5
Մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար և բնակարան՝ Հակոբի Զորավորի համար»։
6
Ահա նրա մասին լսեցինք և այն գտանք անտառի դաշտերի մեջ։
7
Թող մտնենք նրա բնակարանները, երկրպագենք նրա պատվանդանի մոտ։
8
Տե՛ր, ելի՛ր և մտի՛ր քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը։
9
Քո քահանաները թող արդարություն հագնեն, և թող ցնծան քո սրբերը։
10
Քո ծառա Դավթի համար մի՛ մերժիր քո օծյալի երեսը։
11
Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և հետ չի դառնա նրանից, թե՝ «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո աթոռի վրա։
12
Եթե քո որդիները պահեն իմ ուխտն ու վկայությունները, որ պիտի սովորեցնեմ նրանց, ապա նրանց որդիներն էլ պիտի հավիտյանս հավիտենից նստեն քո աթոռին»։
13
Որովհետև Տերը Սիոնն ընտրեց, հավանեց այն և բնակարան դարձրեց իր համար.
14
«Այս է հավիտյան իմ հանգիստը. այստեղ պիտի բնակվեմ, որովհետև սրան հավանեցի։
15
Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը և նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով։
16
Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ, և նրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։
17
Այնտեղ Դավթի համար եղջյուր պիտի բուսցնեմ և ճրագ պիտի պատրաստեմ իմ օծյալի համար։
18
Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ, բայց նրա վրա պիտի ծաղկի իր պսակը»։
← Chapter 131
Chapter 133 →