bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 124
Psalms 124
armenian-2018
1
Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-
2
Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին,
3
Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,
4
Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով,
5
Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։
6
Օրհնյա՜լ լինի Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։
7
Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։
8
Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։
← Chapter 123
Chapter 125 →