bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 122
Psalms 122
armenian-2018
1
Ես ուրախացա, երբ ինձ ասացին. «Տիրոջ տուն գնանք»։
2
Մեր ոտքերը կկանգնեն քո դռների մեջ, ո՛վ Երուսաղեմ։
3
Երուսաղեմը շինված է այնպիսի քաղաքի պես, որը միավորված է.
4
Այնտեղ են բարձրանում ցեղերը, Տիրոջ ցեղերը՝ Իսրայելին տված վկայության համաձայն՝ Տիրոջ անունը գովաբանելու համար։
5
Որովհետև այնտեղ են դրված դատաստանի աթոռները՝ Դավթի տան աթոռները։
6
Խաղաղությո՛ւն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողեն քեզ սիրողները։
7
Թող խաղաղություն լինի քո պարիսպների մեջ, հաջողություն՝ քո պալատներում։
8
Իմ եղբայրների և իմ ընկերների համար ասում եմ. «Թող խաղաղություն լինի քո մեջ»։
9
Հանուն մեր Տեր Աստծու տան բարօրություն եմ ուզում քեզ։
← Chapter 121
Chapter 123 →