bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 110
Psalms 110
armenian-2018
1
Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։
2
Տերը Սիոնից կուղարկի քո զորության գավազանը. տիրի՛ր քո թշնամիների մեջ։
3
Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։
4
Տերը երդվեց և չի զղջա. դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։
5
Տերը քո աջ կողմում է. նա իր բարկության օրը կջարդի թագավորներին։
6
Նա կդատի հեթանոսներին, մեռելներով կլցնի երկիրը, և շատ երկրների մեջ կջարդի գլուխները։
7
Գետից կխմի ճանապարհին. դրա համար գլուխը կբարձրացնի։
← Chapter 109
Chapter 111 →