bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 11
Psalms 11
armenian-2018
1
Տիրոջն ապավինեցի. էլ ինչպե՞ս եք ասում իմ անձին, թե՝ «Թռչունի պես ձեր սարե՛րը փախիր»։
2
Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։
3
Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։
4
Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը երկնքում է, նրա աչքերը տեսնում են, նրա հայացքը քննում է մարդկանց որդիներին։
5
Տերը քննում է արդարին, բայց նրա անձն ատում է ամբարիշտին և բռնություն սիրողին։
6
Նա որոգայթներ, կրակ և ծծումբ կտեղա ամբարիշտների վրա, և նրանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի,
7
Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում. ուղիղները կտեսնեն նրա երեսը։
← Chapter 10
Chapter 12 →