bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 108
Psalms 108
armenian-2018
1
Իմ սիրտը պատրաստ է, ո՜վ Աստված, ես պիտի երգեմ և սաղմոս ասեմ նաև իմ փառքով։
2
Զարթնի՛ր, սաղմոսարա՛ն և քնա՛ր, և ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,
3
Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ և ազգերի մեջ սաղմոս պիտի ասեմ.
4
Որովհետև քո ողորմությունը երկնքից էլ մեծ է, և քո ճշմարտությունը մինչև ամպերն է հասնում։
5
Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, և քո փառքը թող լինի ողջ երկրի վրա։
6
Որ քո սիրելիներն ազատվեն, թող քո աջը փրկի, և պատասխա՛ն տուր ինձ։
7
Աստված խոսեց իր սրբարանում. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։
8
Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն. Եփրեմն իմ գլխի զորությունն է, Հուդան՝ իմ գավազանը,
9
Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, պիտի ցնծամ փղշտացիների երկրի վրա»։
10
Ինձ ո՞վ պիտի տանի ամուր քաղաքը, ինձ ո՞վ պիտի առաջնորդի մինչև Եդովմ.
11
Մի՞թե դու չես, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ, ո՜վ Աստված։
12
Նեղության մեջ օգնությո՛ւն տուր մեզ, որովհետև փուչ է մարդու փրկությունը։
13
Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին։
← Chapter 107
Chapter 109 →