bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Proverbs 7
Proverbs 7
armenian-2018
1
Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։
2
Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։
3
Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։
4
Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը «Բարեկա՛մ» կոչիր,
5
Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։
6
Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի
7
Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,
8
Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց.
9
Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։
10
Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։
11
Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։
12
Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։
13
Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.
14
«Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։
15
Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։
16
Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։
17
Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։
18
Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք,
19
Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։
20
Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։
21
Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։
22
Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը ՝ պատժվելու ։
23
Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։
24
Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։
25
Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։
26
Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։
27
Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։
← Chapter 6
Chapter 8 →