bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Proverbs 31
Proverbs 31
armenian-2018
1
Լեմուել թագավորի խոսքերը. այն պատգամը, որով նրան խրատեց իր մայրը.
2
«Ի՞նչ ասեմ, որդի՛ս, ի՞նչ, ո՛վ իմ որովայնի որդին, ի՞նչ, ո՛վ իմ ուխտերի որդին.
3
Քո զորությունը կանանց մի՛ տուր, ոչ էլ քո ճանապարհները՝ թագավորներ տապալողներին։
4
Թագավորների համար չէ, ո՛վ Լեմուել, թագավորների համար չէ գինի խմելը, ոչ էլ օղին՝ իշխանների,
5
Որպեսզի չխմեն և չմոռանան վճիռը և ոչ մի տառապյալի դատը չայլափոխեն։
6
Օղին կորչողի՛ն տվեք և գինին՝ դառնահոգիներին.
7
Թող խմի և մոռանա իր աղքատությունը և իր թշվառությունն այլևս չհիշի։
8
Բա՛ց բերանդ համրի համար և բոլոր անօգնականների դատի համար։
9
Բա՛ց բերանդ, դատի՛ր արդարությամբ և աղքատի ու կարոտյալի դատը տե՛ս։
10
Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է։
11
Նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը, և ավարի կարիք չի լինի։
12
Նա իր կյանքի բոլոր օրերին նրան բարիք կբերի և ոչ թե չարիք։
13
Նա բուրդ և քաթան կփնտրի և իր ձեռքի հոժարությամբ կգործի։
14
Նա վաճառականի նավերի նման է. նրա հացը հեռվից է բերում։
15
Նա տակավին գիշերով է վեր կենում և իր տան անդամների կերակուրն է տալիս ու իր աղախինների բաժինը։
16
Արտի մասին է մտածում և առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում։
17
Իր մեջքը գոտևորում է զորությամբ և ամրապնդում է իր բազուկները։
18
Նա հասկանում է, որ իր առևտրի շահույթը լավ է. նրա ճրագը գիշերը չի հանգչում։
19
Նա իր ձեռքը մեկնում է իլիկին և իր ափով ճախարակը բռնում։
20
Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։
21
Նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել ։
22
Նա ծածկոցներ է շինում իր համար, նրա հանդերձը նուրբ գործվածք ու բեհեզ ծիրանի է։
23
Նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասներում, երբ նստում է երկրի երեցների հետ։
24
Նա կտավ է գործում ու ծախում և գոտի է հանձնում վաճառականին։
25
Զորությունն ու պատիվն են նրա զգեստը, և ուրախ է հետագա օրերի համար։
26
Նա իր բերանն իմաստությամբ է բացում, և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։
27
Նա իր տան գործերն է հսկում և ծուլության հացը չի ուտում։
28
Նրա որդիները կանգնում են և երանելի են կոչում նրան, նրա ամուսինը ևս գովաբանում է նրան.
29
“Շատ աղջիկներ են առաքինի եղել, բայց դու նրանց բոլորին էլ գերազանցեցիր”։
30
Սուտ է վայելչությունը, և ունայն՝ գեղեցկությունը. այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։
31
Տվե՛ք նրան իր ձեռքի պտղից, և թող նրա արարքները գովեն նրան քաղաքի դարպասներում»։
← Chapter 30