bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Numbers 25
Numbers 25
armenian-2018
1
Իսրայելացիները բնակություն հաստատեցին Սատիմում. ժողովուրդն սկսեց մովաբացիների աղջիկների հետ պոռնկություն անել։
2
Նրանք ժողովրդին հրավիրեցին իրենց աստվածների զոհաբերություններին։ Ժողովուրդը կերավ և երկրպագություն արեց նրանց աստվածներին։
3
Իսրայելացիները հարեցին Բահաղ-Փեորին, և Տիրոջ բարկությունը բորբոքվեց իսրայելացիների դեմ։
4
Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և կախի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ սաստիկ բարկությունը վերանա իսրայելացիների վրայից»։
5
Մովսեսն ասաց իսրայելացիների դատավորներին. «Ամեն մեկդ սպանե՛ք Բահաղ-Փեորին հարած ձեր մարդկանց»։
6
Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ, Մովսեսի և իսրայելացի ամբողջ ժողովրդի աչքի առջև, մինչ նրանք լաց էին լինում ժողովի վրանի մուտքի մոտ։
7
Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, տեսնելով այդ, ժողովրդի միջից վեր կացավ և իր ձեռքն առնելով մի գեղարդ՝
8
իսրայելացի այդ տղամարդու հետևից մտավ սենյակը և խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու կնոջն իր փորից, և Իսրայելի որդիների պատուհասը դադարեց։
9
Պատուհասից մեռնողները քսանչորս հազար էին։
10
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
11
«Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, վերացրեց իմ բարկությունն Իսրայելի որդիների վրայից՝ ինձ համար նախանձախնդրություն ունենալով նրանց մեջ։ Եվ ես իմ նախանձով բնաջինջ չարեցի Իսրայելի որդիներին։
12
Դրա համար ասա՛, որ ահա ես տալիս եմ նրան խաղաղության իմ ուխտը։
13
Դա նրա համար և նրանից հետո նրա սերնդի համար հավիտենական քահանայության ուխտ կլինի, որովհետև նա նախանձախնդիր եղավ իր Աստծու համար և քավություն արեց Իսրայելի որդիների համար»։
14
Մադիանացի կնոջ հետ սպանված տղամարդու անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմավոնյանների տոհմերից մեկի իշխանն էր։
15
Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր, Սուրի աղջիկը, որ Մադիամում ազգատոհմի իշխան էր։
16
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
17
«Մադիանացիներին թշնամությո՛ւն արեք և զարկե՛ք նրանց,
18
որովհետև նրանք իրենց նենգություններով ձեր դեմ թշնամություն արեցին Փոգորի պատճառով և իրենց քրոջ՝ մադիանացի իշխանի դուստր Քազբիի պատճառով, որը հարվածի օրը սպանվեց Փոգորի համար»։
← Chapter 24
Chapter 26 →