bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Leviticus 12
Leviticus 12
armenian-2018
1
Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մի կին հղիանա և արու զավակ ծնի, նա անմաքուր պիտի լինի յոթ օր. իր դաշտանի օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։
3
Ութերորդ օրը ծնված որդու անթլփատության մարմինը պիտի թլփատվի։
4
Երեսուներեք օր կինը պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի իր արյունից։ Նա որևէ մաքուր բանի բնավ չպիտի դիպչի, ոչ էլ սրբարան պիտի մտնի, մինչև որ լրանան նրա մաքրվելու օրերը։
5
Բայց եթե նա աղջիկ ծնի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պես։ Եվ վաթսունվեց օր էլ պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի արյունից։
6
Երբ տղա կամ աղջիկ զավակի համար սահմանված նրա մաքրվելու օրերը լրանան, թող նա ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ բերի մեկ տարեկան մի գառ ողջակեզի համար և մեղքի զոհի համար աղավնու մի ձագ կամ մի տատրակ։
7
Քահանան թող այն մատուցի Տիրոջ առաջ և քավություն անի նրա համար, և նա իր արյան հոսքից կմաքրվի։ Այս է տղա կամ աղջիկ ծնողի օրենքը։
8
Եթե նա ի վիճակի չլինի գառ բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ թող առնի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը մեղքի զոհի համար։ Քահանան քավություն կանի նրա համար, և նա մաքուր կլինի”»։
← Chapter 11
Chapter 13 →