bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Joshua 16
Joshua 16
armenian-2018
1
Հովսեփի որդիների վիճակն այսպես ելավ. Երիքովի դիմաց Հորդանան գետից, Երիքովի ջրի արևելյան կողմից դեպի անապատը, որը Երիքովից բարձրանում է դեպի լեռնակողմը՝ Բեթել,
2
Բեթելից դուրս է գալիս Լուզ, Արքիատարոթի սահմանից անցնում
3
և արևմտյան կողմից իջնում է Հեփալթիի սահմանը, մինչև վարի Բեթորոնի սահմանը, մինչև Գազեր և հասնում է ծովը։
4
Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Մանասեն ու Եփրեմը։
5
Ահա Եփրեմի որդիների սահմանն ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանն էր արևելյան կողմից Ատարոթ-Ադարը մինչև վերի Բեթորոն։
6
Այս սահմանը հյուսիսային կողմից դուրս է գալիս դեպի Մաքմեթաթ ծովը և այս սահմանը արևելյան կողմից պտույտ է տալիս մինչև Թեանաթ-Սելով, արևելքից անցնում դեպի Հանովե,
7
Հանովեից իջնում Ատարոթ ու Նաարա և Երիքովին դիպչելով՝ դուրս է գալիս Հորդանան գետը։
8
Սահմանն արևմտյան կողմից գնում է դեպի Կանա հեղեղատը և հասնում ծովը։ Այս է Եփրեմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
9
Նաև Եփրեմի որդիների համար առանձնացված քաղաքները Մանասեի որդիների ժառանգության մեջ են, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով։
10
Նրանք չհալածեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները, մինչև այսօր Եփրեմի որդիների մեջ բնակվելով, դարձան հարկատու ծառաներ։
← Chapter 15
Chapter 17 →