bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Job 35
Job 35
armenian-2018
1
Եղիուսը պատասխանեց.
2
«Սա դու իրավո՞ւնք ես համարում, որ ասում ես՝ “Ես Աստծու առաջ արդար եմ”։
3
Որովհետև ասացիր. “Քեզ ի՞նչ օգուտ ունի, և սրանից ավելի ի՞նչ շահ կա, քան մեղանչելուց”։
4
Ես քեզ կպատասխանեմ, քո ընկերներին էլ՝ քեզ հետ.
5
Երկնքի՛ն նայիր ու տե՛ս և դիտի՛ր ամպերը, որ քեզանից բարձր են։
6
Եթե դու մեղանչես, նրա դեմ ի՞նչ արած կլինես, և քո անօրենությունները երբ շատանան, նրան ի՞նչ կանես։
7
Կամ եթե արդար լինես, ի՞նչ կտաս նրան, կամ նա քո ձեռքից ի՞նչ կստանա։
8
Քեզ նման մարդուն քո ամբարշտությունը կվնասի, և մարդու զավակին՝ քո արդարությունը։
9
Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։
10
Բայց մեկը չի ասում. “Ինձ ստեղծող Աստված որտե՞ղ է, նա, որ գիշերը երգեր է տալիս.
11
Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։
12
Այնտեղ աղաղակում են, բայց նա չարերի գոռոզության պատճառով չի պատասխանում”։
13
Աստված հիրավի ունայն աղաղակը չի լսի, և Ամենակարողը նրան ուշադրություն չի դարձնի։
14
Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։
15
Եվ այժմ, քանի որ նրա բարկությունը չի պատժել և անօրենությանը մեծ ուշադրություն չի դարձրել,
16
Հոբը դարձյալ զուր տեղն է իր բերանը բաց անում, առանց հասկանալու իր խոսքերը բազմապատկում»։
← Chapter 34
Chapter 36 →