bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Job 26
Job 26
armenian-2018
1
Հոբը պատասխանեց.
2
«Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։
3
Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։
4
Այդ խոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։
5
Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներն էլ։
6
Մերկ է դժոխքը նրա առաջ, և մեռելների աշխարհը ծածկոց չունի։
7
Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում.
8
Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։
9
Նա լիալուսնի երեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։
10
Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։
11
Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։
12
Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբին ջարդում։
13
Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։
14
Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։
← Chapter 25
Chapter 27 →