bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Job 12
Job 12
armenian-2018
1
Հոբը պատասխանեց.
2
«Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։
3
Ես էլ ձեզ պես խելք ունեմ. ձեզանից պակաս չեմ. և այսպիսի բաներ ո՞վ չգիտե։
4
Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։
5
Իրենց ապահով զգացող մարդիկ արհամարհում են թշվառությունը՝ որպես նրանց բաժինը, որոնց ոտքերը սայթաքում են։
6
Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։
7
Բայց հարցրո՛ւ անասուններին, որ քեզ սովորեցնեն, և երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։
8
Կամ երկրի հե՛տ խոսիր, ու նա քեզ կսովորեցնի, և ծովի ձկները քեզ կպատմեն։
9
Ո՞վ չի հասկանա, որ Տիրոջ ձեռքն է այս բաներն արել,
10
Որ բոլոր կենդանի արարածների կյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։
11
Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։
12
Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։
13
Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։
14
Ահա նա կքանդի, ու չի վերաշինվի. մեկին որ բանտարկի, չի կարող ազատվել։
15
Ահա նա ջրերը հետ է պահում, երաշտ է լինում. դրանք բաց է թողնում, ու երկիրը տակնուվրա են անում։
16
Զորությունն ու իմաստությունը նրանն են. նրանն են նաև մոլորեցնողն ու մոլորյալը։
17
Նա խորհրդականներին կողոպտված է ման ածում, իսկ դատավորներին՝ հիմարացած։
18
Նա է թագավորների իշխանությունը քանդում և նա է նրանց իշխանություն տալիս ։
19
Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։
20
Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։
21
Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։
22
Ի հայտ է բերում խավարի խորունկ բաները և մահվան ստվերը լույսի մեջ է դուրս բերում։
23
Ազգերին բազմացնում է և նրանց կորստյան է մատնում. ազգերին սփռում է, նաև նրանց առաջնորդում։
24
Երկրի ժողովուրդների գլխավորների խելքն առնում է և նրանց մոլորեցնում անճանապարհ անապատում։
25
Նրանք խավարում խարխափում են և լույս չունեն. նա նրանց մոլորեցնում է հարբածների պես»։
← Chapter 11
Chapter 13 →