bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Isaiah 27
Isaiah 27
armenian-2018
1
Այն օրը Տերն իր ամուր, մեծ և զորավոր սրով պիտի պատժի փախչող վիշապ օձին, ոլորուն վիշապ օձին. պիտի սպանի ծովում եղող վիշապին։
2
Այդ օրը երգելու են նրա մասին. «Ցանկալի այգի»։
3
Ես՝ Տերս եմ դրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ այն. որպեսզի ոչ ոք չվնասի դրան, ես գիշեր-ցերեկ պահպանում եմ այն։
4
Ես զայրույթ չունեմ. եթե այն ինձ փուշ և տատասկ մատուցեր, պատերազմով կհարձակվեի նրա վրա և բոլորը միասին կայրեի,
5
կամ էլ թող իմ պահպանությանը կառչի, ինձ հետ խաղաղություն անի, խաղաղություն անի ինձ հետ։
6
Ապագայում Հակոբը պիտի արմատավորվի, Իսրայելը պիտի ծաղկի և ընձյուղի և աշխարհը պիտի լցնի պտղով։
7
Մի՞թե Տերը նրան հարվածել է, ինչպես հարվածել է նրան հարվածողներին, կամ սպանե՞ց նրան, ինչպես նրան սպանողներին։
8
Դու աքսորով և վտարումով պայքարեցիր նրանց դեմ, սաստիկ հողմով վտարեցիր նրան արևելյան քամու օրը։
9
Ուրեմն սրանով պիտի քավվի Հակոբի անօրենությունը, և սա է նրա մեղքի վերցվելու ամբողջ պտուղը. երբ զոհասեղանի քարերը փշրված կրաքարերի պես անի, այլևս կանգնած չեն մնալու աստարովթներն ու խնկասեղանները,
10
որովհետև պարսպապատ քաղաքն ամայացած, բնակավայրը երեսի վրա թողնված ու լքված պիտի լինի անապատի պես։ Այնտեղ զվարակն է արածելու, մակաղելու է այնտեղ և ճարակելու է նրա ճյուղերը։
11
Նրա ճյուղերը չորանալով պիտի կոտրատվեն. կանայք պիտի գան, վառեն դրանք, որովհետև այս ժողովուրդը խոհեմ չէ, դրա համար նրան չի գթալու նրա Արարիչը, և նրան ձևավորողը նրան չի բարեհաճելու։
12
Այդ օրը Տերը Գետի հորձանքից մինչև Եգիպտոսի հեղեղատը պիտի կալսի, և դուք մեկ առ մեկ պիտի հավաքվեք, ո՛վ Իսրայելի որդիներ։
13
Այդ օրը հնչելու է մեծ փողը, և գալու են Ասորեստանում կորածները և Եգիպտոս աքսորվածները և երկրպագելու են Տիրոջը Երուսաղեմում՝ սուրբ լեռան վրա։
← Chapter 26
Chapter 28 →