bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Genesis 8
Genesis 8
armenian-2018
1
Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված քամի բերեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։
2
Անդունդի աղբյուրները և երկնքի պատուհանները փակվեցին, և երկնքից անձրևը դադարեց։
3
Ջրերը գնալով քաշվում էին երկրի վրայից։ Հարյուր հիսուն օր հետո ջրերը նվազեցին։
4
Յոթերորդ ամսին՝ ամսի տասնյոթերորդ օրը, տապանը նստեց Արարատ լեռան վրա։
5
Ջրերը գնալով նվազում էին մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։
6
Քառասուն օր հետո Նոյը բաց արեց իր կառուցած տապանի պատուհանը
7
և ագռավին արձակեց։ Սա դուրս եկավ և գնում ու գալիս էր մինչև ջրերի ցամաքելը երկրի վրայից։
8
Հետո աղավնուն ուղարկեց իր մոտից, որպեսզի տեսնի, թե ջրերն արդյոք պակասե՞լ են երկրի վրայից։
9
Աղավնին իր ոտքի հանգստության տեղ չգտավ և ետ դարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ամբողջ երկրի մակերեսը ջրով էր ծածկված։ Նոյը մեկնեց իր ձեռքը և վերցրեց աղավնուն ու բերեց իր մոտ՝ տապան։
10
Սպասեց ևս յոթ օր և տապանից դարձյալ արձակեց աղավնուն։
11
Երեկոյան դեմ աղավնին եկավ նրա մոտ, և ահա ձիթենու նոր կտրված մի տերև կար նրա բերանում։ Նոյը իմացավ, որ ջրերը նվազել են երկրի վրայից։
12
Եվ յոթ օր էլ սպասեց ու արձակեց աղավնուն, և նա այլևս չվերադարձավ նրա մոտ։
13
Նոյի վեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսի առաջին օրը, ջրերը ցամաքեցին երկրի վրայից. Նոյը տապանի ծածկը բացեց և նայեց. ահա երկրի մակերեսը ցամաքել էր։
14
Երկրորդ ամսին՝ ամսի քսանյոթերորդ օրը, երկիրը չորացավ։
15
Աստված խոսեց Նոյի հետ և ասաց.
16
«Դո՛ւրս եկ տապանից, դու և քեզ հետ քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք։
17
Քեզ հետ եղող բոլոր կենդանիներին ամեն մարմնից՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն և թե՛ երկրի վրա սողացող բոլոր սողունները, հանի՛ր քեզ հետ, որպեսզի բազմանան երկրի վրա, աճեն և շատանան երկրի վրա»։
18
Դուրս եկան Նոյը և իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք իր հետ։
19
Բոլոր կենդանիները, բոլոր սողունները, բոլոր թռչունները և երկրի վրա բոլոր շարժվողները՝ իրենց տեսակներով, դուրս եկան տապանից։
20
Նոյը մի սեղան շինեց Տիրոջ համար և առավ բոլոր մաքուր անասուններից ու բոլոր մաքուր թռչուններից և սեղանի վրա ողջակեզներ մատուցեց։
21
Տերը հոտոտեց անուշ հոտը։ Եվ Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է իր մանկությունից սկսած. այլևս բնավ չեմ հարվածի ոչ մի կենդանի էակի, ինչպես արեցի։
22
Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը»։
← Chapter 7
Chapter 9 →