bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Ezekiel 9
Ezekiel 9
armenian-2018
1
Եվ բարձրաձայն կանչեց իմ ականջներին՝ ասելով. «Մոտեցե՛ք, ո՛վ քաղաքի դահիճներ, և ամեն մարդ՝ իր կործանման գործիքն իր ձեռքին»։
2
Եվ ահա վեց մարդ էր գալիս վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է, և ամեն մարդ՝ իր քանդող գործիքն իր ձեռքին. նրանց մեջ մի մարդ կար՝ քաթանով զգեստավորված ու գրագրի մի թանաքաման իր մեջքին. եկան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ։
3
Եվ Իսրայելի Աստծու փառքը վեր բարձրացավ այն քերովբեի վրայից, որի վրա էր, դեպի տան շեմը։ Եվ կանչեց քաթանով զգեստավորված այն մարդուն, որ գրագրի թանաքաման ուներ մեջքին։
4
Եվ Տերը նրան ասաց. «Անցի՛ր քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով, և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում ու ողբում են նրա մեջ կատարվող բոլոր պիղծ բաների համար»։
5
Եվ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. ձեր աչքերը չպիտի խնայեն, և չպիտի ողորմեք։
6
Սպանե՛ք ու ոչնչացրե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց, բայց ամեն մեկին, ում վրա նշանը կա, մի՛ մոտեցեք. ու սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին։
7
Եվ նրանց ասաց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով. գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու հարվածեցին քաղաքում։
8
Երբ նրանք հարվածում էին, և ես առանձին մնացի, վայր ընկա երեսիս վրա, գոչեցի ու ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե դու ոչնչացնելու ես Իսրայելի ամբողջ մնացորդին՝ Երուսաղեմի վրա քո զայրույթը թափելով»։
9
Եվ ինձ ասաց. «Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։
10
Իսկ ես, իմ աչքը չպիտի խնայի, և չպիտի ողորմեմ. նրանց վարվելակերպն իրենց գլխով եմ տալու»։
11
Եվ ահա քաթանով զգեստավորված մարդը, որի մեջքին էր թանաքամանը, պատասխան տվեց և ասաց. «Ես արեցի, ինչպես որ հրամայել էիր ինձ»։
← Chapter 8
Chapter 10 →