bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Ezekiel 15
Ezekiel 15
armenian-2018
1
Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2
«Մարդո՛ւ որդի, որթատունկի փայտն ի՞նչ առավելություն ունի մյուս փայտերից, որ գտնվում են անտառի ծառերի ճյուղերի մեջ։
3
Մի՞թե նրանից փայտ կվերցվի որևէ բանի գործածելու համար. կամ թե նրանից մի սեպ կվերցվի՞ դրանից որևէ առարկա կախելու համար։
4
Ահա տրվում է կրակի մեջ իբրև վառելիք. նրա երկու ծայրերը կրակը լափի, և միջուկը այրվի. մի՞թե նա մի բանի պիտանի կլինի։
5
Եթե նա ամբողջ եղած ժամանակ ոչնչի օգտակար չէ, ուր մնաց թե կրակը լափի նրան, և նա այրված լինի. մի՞թե նա դեռ մի բանի պիտանի կլինի»։
6
Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերից որթատունկի փայտը տվեցի կրակին՝ որպես վառելիք, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին տվեցի։
7
Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։
8
Եվ այս երկիրն ամայի պիտի դարձնեմ նրանց արած անհավատարմության համար»,- ասում է Տեր Աստված։
← Chapter 14
Chapter 16 →