bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Exodus 11
Exodus 11
armenian-2018
1
Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ փարավոնին և Եգիպտոսին. դրանից հետո ձեզ կարձակի այստեղից։ Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի։
2
Հիմա ասա՛ ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից և ամեն կին իր հարևանուհուց արծաթյա և ոսկյա զարդեր խնդրի»։
3
Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր փարավոնի ծառաների աչքին և ժողովրդի աչքին։
4
Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում,
5
և Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները՝ իր գահին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը և բոլոր անասունների առաջնածինները։
6
Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։
7
Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ մարդուց մինչև անասունը, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերն ինչպիսի տարբերություն է դնում եգիպտացիների և իսրայելացիների միջև։
8
Քո այս բոլոր ծառաները պիտի իջնեն ինձ մոտ և խոնարհություն անեն ինձ՝ ասելով. "Դո՛ւրս գնա դու և քեզ հետևող ամբողջ ժողովուրդը"։ Դրանից հետո ես կգնամ”»։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից բարկությամբ։
9
Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում ես իմ հրաշքները բազմացնեմ»։
10
Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքներն արեցին փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից։
← Chapter 10
Chapter 12 →