bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Deuteronomy 14
Deuteronomy 14
armenian-2018
1
«Դուք ձեր Տեր Աստծու որդիներն եք։ Մեռելի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք և ձեր աչքերի մեջտեղի մազերը չպոկեք.
2
որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։ Տերը քե՛զ ընտրեց երկրի վրա եղած բոլոր ժողովուրդների միջից, որպեսզի իր համար սեփական ժողովուրդ լինես։
3
Ոչ մի պիղծ բան չուտեք։
4
Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել. արջառը, ոչխարը և այծը,
5
եղջերուն, այծյամը, վիթը, իշայծյամը, այծքաղը, վայրի այծը և ընձուղտը։
6
Կուտեք այն բոլոր անասունները, որոնք կճղակաբաշխ են, այսինքն՝ կճղակը երկու մասի ճեղքված, և որոճացող։
7
Իսկ որոճացող կամ կճղակը ճեղքված անասուններից մի՛ կերեք հետևյալները՝ ուղտը, նապաստակը և ճագարը, որովհետև դրանք թեև որոճում են, բայց դրանց կճղակը ճեղքված չէ. դրանք ձեզ համար անմաքուր են։
8
Խոզը, որ թեև ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է. դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք։
9
Ջրերում գտնվող բոլոր կենդանիներից կարող եք ուտել հետևյալները. կուտեք բոլոր լողակ ու թեփուկ ունեցողները։
10
Բայց մի՛ կերեք բոլոր լողակ ու թեփուկ չունեցողները. դրանք ձեզ համար անմաքուր են։
11
Ամեն մաքուր թռչուն կերե՛ք։
12
Սրանք են այն թռչունները, որ չպետք է ուտեք. արծիվը, պասկուճը և գետարծիվը,
13
անգղը, ցինը, ուրուրը և ինչ որ դրան ցեղակից է,
14
ագռավը և ինչ որ դրան ցեղակից է,
15
ջայլամը, բուն, որորը, բազեն և ինչ որ դրան ցեղակից է,
16
հավպատիրը, քաջահավը, կարապը,
17
հավալուսնը, սև անգղը, հողամաղը,
18
արագիլը, քարադրը և ինչ որ դրան ցեղակից է, հոպոպը և չղջիկը։
19
Թռչող բոլոր զեռունները ձեզ համար պիղծ լինեն. դրանք չպետք է ուտել։
20
Կուտեք բոլոր մաքուր թռչունները։
21
Սատկած ոչինչ չուտեք։ Այն կտաս քո քաղաքում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառես օտարազգուն, որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։ Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։
22
Ամեն տարի քո ցանած արտից դուրս ելած արմտիքներից անպատճառ տասանորդ կտաս։
23
Քո Տեր Աստծու առջև կուտես քո ցորենի, գինու և յուղի տասանորդը, քո արջառների և ոչխարների առաջնածիններն այն վայրում, որ նա կընտրի իր անվան բնակության համար, որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ։
24
Իսկ եթե ճանապարհը հեռու լինի քեզ համար, և չկարողանաս այնտեղ տանել տասանորդները այն պատճառով, որ քեզանից հեռու է այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, երբ քո Տեր Աստվածը կօրհնի քեզ,
25
այն ժամանակ դրանք կփոխանակես փողով և այդ փողը վերցնելով ձեռքդ՝ կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը։
26
Եվ այդ փողով կգնես այն ամենը, ինչ սիրտդ կկամենա՝ արջառներ կամ ոչխարներ, գինի կամ ոգելից խմիչք, ամեն ինչ, որ սիրտդ կուզի. այնտեղ՝ քո Տեր Աստծու առջև, կուտես և կուրախանաս դու և քո ընտանիքը։
27
Աչքաթող չանես քո քաղաքում գտնվող ղևտացուն, որովհետև նա քեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։
28
Ամեն երեք տարվա վերջում դուրս կհանես նույն տարվա քո բերքի ամբողջ տասանորդը և կդնես քո քաղաքում։
29
Կգան քեզ հետ բաժին ու ժառանգություն չունեցող ղևտացին, քո քաղաքում գտնվող օտարականը, որբն ու որբևայրին, կուտեն ու կկշտանան, որպեսզի քո Տեր Աստվածը օրհնի քեզ քո ձեռքի բոլոր գործերում»։
← Chapter 13
Chapter 15 →