bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Daniel 12
Daniel 12
armenian-2018
1
Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ քո ժողովրդի որդիների կողքին է եղել. տագնապի ժամանակ կլինի, որպիսին չի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը. այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի, բոլորը, ովքեր գրքում գրված գտնվեն։
2
Եվ երկրի հողում քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք՝ ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ՝ ի հավիտենական նախատինք և անարգանք։
3
Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից։
4
«Իսկ դու, ո՛վ Դանիել, գաղտնի՛ պահիր այս խոսքերը և կնքի՛ր գիրքը մինչև վախճանի ժամանակը. շատերը պիտի թափառեն, և գիտությունը պիտի շատանա»։
5
Ապա ես՝ Դանիելս, տեսա, որ ահա երկու ուրիշ մարդիկ կանգնել էին. մեկը՝ գետի այս ափին, մյուսը՝ գետի այն ափին։
6
Եվ կտավ հագած այն մարդուն, որ գետի ջրերի վրա էր, մեկն ասաց. «Ե՞րբ է լինելու այս սքանչելիքների վերջը»։
7
Եվ ես լսեցի, որ կտավ հագած այն մարդը, որ գետի ջրերի վրա էր, իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց. լսեցի, որ երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ կլինի, և երբ ավարտվի սուրբ ժողովրդի զորության փշրվելը, այս ամենը պիտի կատարվի։
8
Ես լսեցի, բայց չհասկացա և ասացի. «Ո՛վ Տեր իմ, ի՞նչ պիտի լինի սրանց վերջը»։
9
Եվ նա ասաց. «Գնա՛, Դանիե՛լ, որովհետև այս խոսքերը գաղտնի պահված և կնքված են մինչև վախճանի ժամանակը։
10
Շատերը պիտի մաքրվեն, սպիտականան ու զտվեն, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, և ոչ մի ամբարիշտ չպիտի հասկանա, բայց իմաստունները պիտի հասկանան։
11
Մշտնջենական զոհը վերացնելու և ավերող գարշելի քանդակը կարգելու ժամանակից հետո հազար երկու հարյուր իննսուն օր է։
12
Երանի՜ նրան, որ կսպասի ու կհասնի հազար երեք հարյուր երեսունհինգ օրվան։
13
Բայց դու գնա՛ մինչև վախճանը և պիտի հանգստանաս և օրերի վերջին պիտի կանգնես քո վիճակում»։
← Chapter 11