bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Amos 7
Amos 7
armenian-2018
1
Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. ահա վերջին խոտի բուսնելու սկզբում մորեխներ ստեղծեց, և ահա վերջին խոտը թագավորի հունձից հետո էր։
2
Եվ երբ որ երկրի խոտն ամբողջովին կերան, այն ժամանակ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, աղաչում եմ, ների՛ր. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։
3
Տերը զղջաց սրա համար։ «Չի լինելու»,- ասաց Տերը։
4
Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։
5
Եվ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դադարեցրո՛ւ. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։
6
Տերը զղջաց սրա համար։ «Սա ևս չի լինելու»,- ասաց Տեր Աստված։
7
Եվ ինձ այսպես ցույց տվեց. Տերն ահա կանգնել էր կապարալարով կառուցված պատի վրա, ձեռքին՝ մի կապարալար։
8
Եվ Տերն ինձ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում», և ես ասացի. «Մի կապարալար»։ Եվ Տերն ասաց. «Ահա ես կապարալար եմ դնում իմ Իսրայել ժողովրդի մեջ, այլևս նրան չեմ խնայելու։
9
Եվ ավերակ պիտի դառնան Իսահակի Բարձր տեղերը, և պիտի քանդվեն Իսրայելի սրբարանները, և ես սրով Հերոբովամի տան դեմ պիտի կանգնեմ»։
10
Ապա Բեթելի քահանա Ամասիան լուր ուղարկեց Իսրայելի Հերոբովամ թագավորին՝ ասելով. «Իսրայելի տան մեջ Ամովսը դավադրում է քո դեմ, երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը։
11
Որովհետև Ամովսն այսպես է ասում. “Հերոբովամը սրով պիտի մեռնի, և Իսրայելն իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։
12
Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։
13
Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։
14
Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։
15
Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. “Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին”։
16
Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. “Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ”։
17
Ուստի Տերն այսպես է ասում. “Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։
← Chapter 6
Chapter 8 →