bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
1 Chronicles 10
1 Chronicles 10
armenian-2018
1
Փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ. Իսրայելի մարդիկ փախան փղշտացիների առջևից և սպանված ընկան Գեղբուեի լեռան վրա։
2
Փղշտացիները հետապնդեցին Սավուղին ու նրա որդիներին. փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։
3
Պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ։ Աղեղնավոր մարդիկ գտան նրան, և նա վիրավորվեց աղեղնավորներից։
4
Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով խոցի՛ր ինձ. միգուցե այս անթլփատները գան և ծաղրեն ինձ»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ էր վախեցել։ Այդ ժամանակ Սավուղն առավ իր սուրը և ընկավ դրա վրա։
5
Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ։
6
Այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, և նրա ամբողջ տունը միասին մեռավ։
7
Երբ հովտում գտնվող բոլոր իսրայելացիները տեսան, որ բանակը փախավ, և Սավուղն ու նրա որդիները մեռան, թողեցին իրենց քաղաքներն ու փախան, իսկ փղշտացիները եկան և բնակվեցին նրանց քաղաքներում։
8
Հետևյալ օրը փղշտացիները եկան մեռելներին մերկացնելու և գտան Սավուղին ու նրա որդիներին՝ ընկած Գեղբուեի լեռան վրա։
9
Նրան մերկացրին, վերցրին նրա գլուխն ու նրա զենքերը և մարդ ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը, որպեսզի ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։
10
Նրա զենքերը դրեցին իրենց աստվածների տանը, իսկ նրա գլուխը կախեցին Դագոնի տանը։
11
Երբ Գաղաադում Հաբիսի բոլոր բնակիչները լսեցին այն ամենը, ինչ փղշտացիներն արել էին Սավուղին,
12
բոլոր քաջ մարդիկ վեր կացան, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիակները, բերեցին Հաբիս և նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում՝ բևեկնու ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։
13
Այսպես մեռավ Սավուղն իր այն ապստամբության համար, որ գործեց Տիրոջ դեմ՝ Տիրոջ խոսքը չպահելով, և վհուկ ուզեց, որ խորհուրդ հարցնի։
14
Բայց Տիրոջը չհարցրեց, և Տերը մեռցրեց նրան ու նրա թագավորությունը փոխանցեց Հեսսեի որդի Դավթին։
← Chapter 9
Chapter 11 →